copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 09:36 24-12-2025

ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կոտայքի մարզի տարածքային պաշտպանության բրիգադին կցագրված պահեստազորայինների հետ: Այս մասին հայտնում է ՊՆ-ն:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է վարժական հավաքների դերը պահեստազորայինների պատրաստության շարունակական կատարելագործման առումով՝ շնորհակալություն հայտնելով հավաքներին մեծ պատրաստակամությամբ ներգրավվելու, հերթապահության ընթացքում ցուցաբերած աչալրջության և կարգապահության համար։

Հանդիպման ավարտին Էդվարդ Ասրյանը հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է արժեքավոր նվերներով։