Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 5 ամիս առաջ - 08:22 24-12-2025

Վարույթ ՔՊ պատգամավորի նկատմամբ, ապա զգուշացում Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար համալիր ուսումնասիրելով պաշտոնյաների հայտարարագրերը, հաճախակի բացահայտումներ է արել, որոնց «հետևից գնալով» հարուցվել են վարույթներ։ ՔՊ-ական Էմմա Պալյանի դեպքում ևս բացառություն չեղավ։

Օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել սկանդալային այն դեպքից հետո, երբ ամուսնուն նշանակել էր իր օգնական, որպեսզի նա իրեն չսպասի և «դրսում չմրսի», իր հայտարարագիրը լրացրել էր խայտառակ սխալներով:

Առանձնացրել էինք 3 սխալ, որոնք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության էր առել։

Մասնավորապես, Հանձնաժողովը արձանագրել էր, որ պաշտոնատար անձի 2024 թվականի տարեկան հայտարարագրի հաշվետու տարվա եկամուտների բաժնում Էմմա Պալյանը հայտարարագրել է 1,5 մլն ՀՀ դրամի չափով ստացված եկամուտ, սակայն եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև նրա հասցեն նշված չեն եղել՝ փոխարենը այդ դաշտերում գծիկ «-» էր դրված, իսկ «նկարագրություն» դաշտում լրացված էր «ՌԴ-ից՝ հարազատի կողմից ուղարկված գումար», «Հայտարարատուի և եկամուտ վճարողի միջև առկա կապի բնույթը» դաշտում էլ՝ «բարեկամ»։ Այսինքն փաստացի թաքցված եկածուտ էր:

Էմմա Պալյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն դրամ, որից 21 մլն դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, սակայն հետաքրքիրն այն է, որ Պալյանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը վերջին 2 տարիներին փոփոխության չի ենթարկվել։ Այսինքն, ըստ փաստաթղթի՝ պատգամավորը վարկը չի մարել: Ավելին, եթե այն համեմատենք, կնկատենք, որ նվազման փոխարեն հիփոթեքային վարկը աճել է. այն 2022 թվականին կազմել է 20 մլն 643 հազար դրամ։ Հանձնաժողովն այս հանգամանքը ևս քննել է։

Հաջորդ կետով Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում հայտնվել է ՔՊ-ական պատգամավորի ամուսինը: Էմմա Պալյանն իր ամուսնու՝ Ալբերտ Մարտիրոսյանի վերաբերյալ տվյալներ ներկայացնելով հայտարարագրում նշել է, որ վերջինս չի աշխատում․ մինչդեռ ՊԵԿ էլեկտրոնային շտեմարանում առկա տվյալների համաձայն՝ Ալբերտ Մարտիրոսյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև օրս աշխատում է «Հայանտառ» ՔՈԱԿ-ում որպես «Անտառապետ», իսկ Ալբերտ Մարտիրոսյանի 2024 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն՝ առկա են «Հայանտառից» ստացված աշխատավարձի մասին տվյալներ։

Հանձնաժողովը ձեռք բերված և ուսումնասիրված վերը նշված տվյալների հիման վրա արձանագրվել է, որ առերևույթ առկա են Օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված զանցանքի հատկանիշներ և 2025 թվականի նոյեմբերի 27-ին Էմմա Պալյանին հասցեգրվել է գրություն՝ հրավիրելով Հանձնաժողով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և գործի քննությանը մասնակցելու։

Էմմա Պալյանը հարկ չի համարել մասնակցել և նրա բացակայությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ապա դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել գործի քննությունը։

Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ, սակայն ոչ թե տուգանք, այլ նախազգուշացում։

ArmLur.am-ը, հայտարարագրում առկա սխալների վերաբերյալ, պատգամավոր էմմա Պալյանից հանգամանալից պատասխաններ էր ստացել։

Հետաքրքիրն այն է սակայն, որ Էմմա Պալյանի ամբողջ ընտանիքն է մշտապես սկանդալների կիզակետում. նրա եղբայրը՝ Հայկ Պալյանը, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն է, ում օգնականը նախկինում պատգամավորն ինքն է եղել։

ՔՊ-ական պատգամավորի ընտանիքից անգամ հայրը չի խուսափել սկանդալից։ Պալյանների ընտանիքը, թվում է, ներքին թշնամանք ունի արցախցիների նկատմամբ։ Իշխանական պատգամավոր Էմմա Պալյանը աղմկալի պատմության մեջ էր ընկել եղբոր պատճառով:

Պատգամավորի եղբայրը՝ Հայկ Պալյանը, Լիանա Վանոյանի հումորային տեսանյութի մեկնաբանությունների բաժնում Փաշինյանին քննադատող մեկնաբանություններից մեկին արձագանքել էր՝ դիմելով օգտատիրոջը՝ «Հա՞յ ես, թե՞ ղարաբաղցի»: ՔՊ-ական պատգամավորը եղբոր ձեւակերպումը վրիպակ էր համարել եւ նրա փոխարեն մեկնաբանել՝ «Այլ բան է նկատի ունեցել, պարզապես միտքը սխալ է ձեւակերպել»: Արցախցիների նկատմամբ ատելության քարոզով է հանդես եկել նաեւ պատգամավորի հայրը՝ Նորո Պալյանը։ Վերջինս ավելի վաղ կիսվել էր մեկ այլ օգտատիրոջ կողմից արված գրառումով, որտեղ նշված էր. «Լավ ընկերոջ համար անգամ, կյանքը ԿՈՒՏԻ ղարաբաղցին»։

Այս սկանդալային ընտանիքի պատգամավոր Էմմա Պալյանը նախազգուշացված է, կսպասենք 2025-ի հայտարարագրին»։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան

Ձեզ գուցե հետաքրքրի