Երգչուհի Սիլվա Հակոբյանը ինստագրամյան իր էջում մայրիկի հետ համատեղ հուզիչ տեսանյութ է հրապարակել։
«Ամեն անգամ, երբ բեմում կամ հեռուստատեսությամբ երգում եմ, մամաս հուզվում է, ես էլ՝ իր հետ։ Իմ հաջողությունները, մրցանակներն ու երգերը քոնն են, մամ ջան»,- հրապարակմանը կից գրել է երգչուհին։
Հատկանշական է, որ Սիլվան բազմիցս է խոսել ընտանիքի դերի, կարիերայի սկզբում հաղթահարած դժվարությունների և հայտնիության նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
Հարցազրույցներից մեկում անդրադառնալով փառքի ազդեցությանը՝ նա նշել էր. «Փառքը մեզ երբեք կուլ չի տվել: Հիմա ես տեսնում եմ շատ կոլեգաների, որոնք փառքի գագաթնակետին են, և այդ պահին ինձ եմ հիշում ու համեմատում՝ հասկանալով, որ ես այդպիսին չեմ եղել: Ինչ-որ տեղ անգամ, երբ կարիք է եղել լինել հպարտ, ինքնավստահ ու ինքնահավան, անգամ դա չեմ ցուցաբերել երբեք»։