Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 8 ամիս առաջ - 08:35 23-12-2025

Փաշինյանը որոշել է Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռում պատարագի մասնակցելու մասին ՔՊ-ից երեկ վստահեցրին, որ իրենց պաշտոնապես չեն հայտնել այդ մասին։ Փաշինյանի խոսնակը հայտարարեց, որ առաջիկա պատարագի եկեղեցին դեռ հայտնի չէ:

Ըստ լուրերի՝ Փաշինյանը որոշել է ամեն գնով լուծել եկեղեցու եւ Վեհափառի հարցերը, տիրադավ եպիսկոպոսների, իր խաժամուժի հետ մտնել մայր տաճար, իսկ մինչ այդ ուժայինների միջոցով եկեղեցին «մաքրազարդել» հոգեւորականներից, եթե պետք է` Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել, որ նա ծնկի գա։ Որոշել է ամեն գնով մինչեւ ընտրությունները լուծել հարցը: Բացի նրանից, որ արտաքին ուժերն են պահանջում, նա նաեւ կարծում է, որ եթե հաջողվի իրագործել իր պլանը, ապա հանրային ապատիան կաճի, եւ այլեւս մեծ ջանքեր չեն պահանջվի ընտրություններում հաղթելու համար։ Շարքային քաղաքացին կսկսի ատել ոչ միայն եկեղեցին ծնկի բերած Փաշինյանին, այլեւ անկարող ընդդիմությանը, որն ի զորու չեղավ կանխել այդ ամենը։ Նախորդ շաբաթ նա ստուգողական թեստ էր իրականացնում 10 տիրադավների միջոցով, որ հասկանա ընդդիմության, վեհարանը պաշտպանողների ռեսուրսը, թե քանի հոգի է իր դեմ կանգնելու, եւ ինչ քանակի զորք է պետք ներգրավել՝ վեհարանը գրավելու համար։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը