copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 21:54 22-12-2025

Ով ձեզ քննադատում է, «ռուսի շպիոն» եք անվանում, հիմա գնացել եք Ռուսաստան, ջան-ջիգյար եք անու՞մ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Փաշինյանի՝ ՌԴ այցի դրվագներին՝ հետևյալ դիտարկումներով. «Սրանք լրիվ փորձանք են. առավոտից երեկո նիկոլական պդոպագանդան ու քպ-ականները մեղադրում են ՌԴ-ին ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ, բայց Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում շնոհակալություն է հայտնում Պուտինին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «խաղաղության գործընթացին օժանդակելու համար»։

Ո՞վ ձեզ քննադատում է, «ռուսի շպիոն» եք անվանում, հիմա գնացել եք Ռուսաստան ջան-ջիգյար եք անու՞մ։ Եթե ՌԴ-ն օժանդակում է «խաղաղության գործընթացին», ինչու՞ եք հակառուսական հիստերիան խոդի տվել էս մի քանի ամիս է…

Ո՞վ ՌԴ-ում հանդիպումներ էր ունենում, sms-ով Արեւմուտքին բողոքում էիք, թե տեսեք-տեսեք, ընդդիմադիրները ռուսների հետ մոտ են։ Այո՛, մենք գտնում ենք, որ հայ-ռուսական դաշինքը բխում է ՀՀ պետական շահերից ու այդ պատճառով էլ զարգացնում ենք մեր կուսակցական կապերը «Միասնական Ռուսաստան»-ի հետ։

Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե ՌԴ-ին մեղադրում եք ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ։

Ինքնիշխանություն եմ է ասել…»:

Ամենից շատ դիտված

19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան
19:29 Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից 5 շաբաթ կաշխատեն 6-օրյա ռեժիմով