Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:30 22-12-2025

Ադրբեջանը Հայաստանի չլինելն է ուզում․ էշի համառությամբ իրականացնում են իրենց ծրագրերը․ հարցում

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է, այդպես են պնդում երկու երկրների պաշտոնյաները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրեցին խաղաղ հարաբերությունների մասին հռչակագիր։

Արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին պայմանագրի տեքստը։ Այլ բաների շարքում այն նախատեսում է սահմանների ճանաչում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Սակայն այս ամենի ֆոնին՝ Ադրբեջանը շարունակում է պահաջներ ներկայացնել Հայաստանին։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանն ի՞նչ է ուզում Հայաստանից»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Ադրբեջանը հենց Հայաստանն է ուզում, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Հայաստանն ա ուզում»,- պատասխանեց քաղաքացիների մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ է ուզում Հայաստանից։ «Դե իրենք չեն էլ թաքցնում, թե ինչ են ուզում, Հայաստանի չլինելն են ուզում ու հիմա ճիշտ ա թայմ աութի շրջան ա, բայց հարկավոր ա ճիշտ օգտվել, որովհետև սա երկար չի տևի։ Թուրքական ծրագրերը շատ երկար են ու իրանք էշի համառությամբ իրականացնում են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը չլինի։

«Ադրբեջանը միշտ Թուրքիայի հետ ուզել ա, որ Հայաստան երկիրը չլինի, դա ձեռ ա տալի նաև գլոբալ պետության հայրերին, Հայաստանը խանգարում ա»,- ասաց նա։ «Հենց Հայաստանն է ուզում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին