Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 12-05-2025

Ավելի լավ ա էշի կարոտեմ, քան Աննային ու Նիկոլին․ հարցում

Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը հանդես էին գալիս «Ընտանեկան փոդքասթով», որի շրջանակներում քննարկում էին ամենատարբեր թեմաները՝ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «իրական» Հայաստանի գաղափարախոսությունը, անվտանգային և մի շարք այլ հարցեր։

Սակայն, տևական ժամանակ է նրանք այլևս «Ընտանեկան փոդքասթ» չեն նկարում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Չեք կարոտե՞լ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փոդքասթը»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ զզվում է Նիկոլ Փաշինյանից ու Աննա Հակոբյանից։
«Անունը չտաք հա»,- վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկլ այլ անցորդ էլ ասաց, որ չի սիրում նրանց։
«Զզվում եմ դրանցից, տեսնել չեմ ուզում։ Երկիրը ծախեցին, էրեխեքին սպանեցին»,- նշեց նա։

«Ավելի լավ ա էշի կարոտեմ, քան թե դրանց»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ չի կարոտել։
«Ընդհանրապես չեմ կարոտել, ես իրանցից զզվում եմ»,- նշեց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ դա որևէ իմաստ չպարունակող քայլ էր։
«Չեմ կարոտել, մարդկանց զբաղեցնելու ինչ-որ բան ա, իրա մեջ իմաստ չպարունակող։ Տրամադրություն են ստեղծում, որ ամեն ինչ լավ ա գնում, բայց իրականում տենց չի»,- ասաց նա։

«Քաղաքական դեմքերին չեմ հետևում, աշխատում եմ խնայել իմ ներվերը»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի