copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 14:42 21-12-2025

Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումից. Սպուտնիկ Արմենիա

Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղի առնվազն վեց բնակիչ, Sputnik Արմենիայի տվյալներով, մինչ օրս հրաժարվում է Ադրբեջանին հանձնված գույքի դիմաց փոխհատուցումներից։

«Ավելի վաղ` սահմանազատման գործընթացի շրջանակներում, Կիրանց գյուղի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջը, դեպի Վրաստան տանող ճանապարհի մի հատվածը և ավելի քան 50 հատ` տարբեր չափերի հողատարածք, անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։
Հայաստանի իշխանություններն այս գործընթացի շրջանակներում մարդկանց փոխհատուցում առաջարկեցին այն գույքի համար, որի վերաբերյալ նրանք ունեին սեփականության բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Սակայն, մեր տվյալներով, ոչ բոլոր բնակիչներն են համաձայնել վերցնել այն՝ չհամակերպվելով ՀՀ կառավարության գործողությունների հետ։

Մենք մի քանի հարցով դիմել էինք Տավուշի մարզպետարան, մասնավորապես՝

1. Քանի՞ տուն և հողատարածք է հանձնվել Ադրբեջանին Կիրանցի հատվածում։
2. Քանի՞ քաղաքացի էր ընդգրկվել փոխհատուցման ենթակա մարդկանց ցուցակում։
3. Նրանցից քանի՞սն են այն ստացել։
4. Որքա՞ն է փոխհատուցման նվազագույն և առավելագույն գումարը։

Մարզպետարանը հրաժարվել է պատասխանել մեր հարցմանը՝ պատճառաբանելով, թե տեղեկատվությունը «պետական գաղտնիք է պարունակում»։

Թե կոնկրետ ո՞ր հարցի պատասխանն է պարունակում «պետական գաղտնիք» մի գործընթացում, որի ամեն դետալը համաձայնեցվել է Ադրբեջանի հետ, մարզպետարանից չեն պարզաբանել։
Նշենք, որ մի շարք դեպքերում (այդ թվում՝ դրանից հրաժարվողների պարագայում) փոխհատուցումը հասնում է տասնյակ հազարավոր դոլարների»,– գրում է լրատվամիջոցը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր