Ներքին 1 տարի առաջ - 14:45 09-09-2024

Ադրբեջանին հանձնված պայմանագրի նախագիծը լիովին համաձայնեցված տեքստ է պարունակում. Միրզոյան

Ադրբեջանին հանձնված խաղաղության պայմանագրի նախագիծը լիովին համաձայնեցված տեքստ է պարունակում։ Այս մասին սեպտեմբերի 9-ին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

ԱԳՆ ղեկավարի խոսքով, 10-րդ խմբագրումը պարունակում է ավելի վաղ ամբողջությամբ համաձայնեցված հոդվածներ կամ հոդվածների մասեր։ «Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Կարճ ժամանակում խաղաղության պայմանագիր կնքելու և Հարավային Կովկասի մեր հատվածում խաղաղության էջ բացելու իրական հնարավորություն կա»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ կապի վերաբերյալ ՀՀ մոտեցումները նույնպես անփոփոխ են։ Երևանը պատրաստ է հնարավորինս արագ ապաշրջափակել հաղորդակցությունները՝ համաձայն «Աշխարհի խաչմերուկ» նախաձեռնության սկզբունքների։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել