copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 13:13 20-12-2025

Ղազախստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է Ղազախստանի պաշտպանության նախարարի հետ

Կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի պաշտպանության նախարար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովի հետ։

Հանդիպմանը Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ներկայացվել է Ղազախստանում Հայաստանի դեսպանությանը կից նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Արայիկ Նորոյանը:

Հաջորդած զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, որոնք երկկողմ փոխգործակցությունն իրականացնում են ծրագրային հիմքի վրա։

Անդրադարձ է կատարվել համագործակցության իրավական հենքի ընդլայնման հարցերն, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։