Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 12:29 20-12-2025

Երևանում վիճաբանությունից հետո ոստիկանը հետապնդել է քաղաքացուն, ով էլ իր մեքենայով հարվածել է ոստիկանի Toyota-ին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19։45-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի 5/3 հասցեի մոտ երթևեկության ժամանակ ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որտեղ «Hyundai» ավտոմեքենայի վարորդը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հարձակվել է ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել, որի արդյունքում պարանոցի շրջանում ստացել է քերծվածք, այնուհետև իր ավտոմեքենայի սրահից վերցրել դանակը մոտեցել ոստիկանին և այդ պահին վերջինը ներկայացել է ոստիկանության ծառայող՝ ներկայացնելով ծառայողական վկայական, որից հետո վերջինս նստել է իր ավտոմեքենան և հեռացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից ոստիկանության ծառայողը իր կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենայով վարել է նշված ավտոմեքենայի հետևից և հասնելով Կարմիր Բլուր փողոց, այնտեղ նրան է մոտեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տեսուչ Պետրոսյանը՝ իր կողմից շահագործվող «Toyota» ավտոմեքենայով և այդ ժամանակ «Hyundai»-ի վարորդը ավտոմեքենայով հարվածել է «Toyota»-ին, ինչի հետևանքով այն բախվել է բետոնե պատնեշին և գազատար խողովակին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 20։45-ի սահմաններում Կարմիր Բլուր փողոցից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով կիրառելով ձեռնամարտի հնարքներ նշված ավտոմեքենայի վարորդին ձերբակալել և իր կողմից շահագործվող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պարզվել է, որ վերջինս հանդիսանում է Երևանի բնակիչ 49-ամյա Հայկ Ս․-ն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով