Կաթողիկոսի եղբորը կկալանավորեն, ՔՊ ցուցակ կմտնեն Աննա Հակոբյանի ընկերուհիները. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ իրավապահ համակարգում կա հստակ հրահանգ՝ Հայ առաքելական եկեղեցու` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին հենց Հայաստան մուտք գործելու պահին ձերբակալելու եւ կալանքի տակ պահելու մասին։ Թեման, մեր տեղեկություններով, պահվում է «սպասման ռեժիմում» մինչեւ նրա ժամանումը։ (Պաշտոնական կառույցները հրապարակային մեկնաբանություն այս տեղեկության մասին առայժմ չեն հնչեցրել)։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԱԾ Քննչական դեպարտամենտի ղեկավար Միքայել Համբարձումյանին հրավիրել են հարցաքննության՝ Նորքի զինված խմբին առնչվող քրեական գործով. ընդ որում՝ առերես հարցաքննության:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ըստ նախաքննական մարմնի՝ դեռեւս 2015-2016 թվականներին Նորքի զինված խմբի առանձին անդամների նկատմամբ ԱԱԾ-ում ճնշում է գործադրվել, որի արդյունքում էլ տրվել են խմբին մերկացնող ցուցմունքներ: Ու քանի որ այդ ժամանակ Միքայել Համբարձումյանը ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարն էր, նրան են հրավիրել հարցաքննության:

«Հրապարակ» թերթը գրում է․ «Դեռ շաբաթներ առաջ էինք գրել, որ ՔՊ նախընտրական ցուցակը, ըստ էության, ձեւավորում է Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ի դեպ, ինչպես նախորդ ընտրությունների ցուցակը: Այս անգամ ցուցակում մեծ թիվ են կազմելու կոնկրետ իր ընկերուհիները, իր «կրթածները», իր երբեմնի աշխատակիցները, մեծ մասամբ՝ հանրությանը ոչ այնքան հայտնի կանայք, որոնք անձնապես նվիրված են վարչապետի կնոջը: Եվ ՔՊ-ում, որտեղ առանց այն էլ Փաշինյանի կնոջ հանդեպ մեծ սիրով լցված չեն, դա շատ վատ է ընկալվել: ՔՊ-ականները բողոքում են, թե «պռոշներն ուռացրած, բոտոքս արած» աղջիկներ են խորհրդարան գնալու։

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀԷՑ-ի արբիտրաժի հարցով կառավարությունը սեպտեմբերին փոխեց գործընկերոջը: Օգոստոսի 21-ին կառավարությունը որոշում էր ընդունել, որ արբիտրաժում իր շահերի ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ում գործող Arnold & Porter ընկերությանը 3 մլն 250 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի, սակայն սեպտեմբերի 6-ին նոր որոշում ընդունեց` հիշյալ ընկերությանը փոխարինելով Foley Hoag LLP-ով։

Տեղեկություններ կան, որ նոր ընկերությանն ավելի մեծ գումար են վճարելու՝ հաշվի առնելով գործի բարդությունը։ Հիշեցնենք․ 2025 թ. հուլիսին ՀԷՑ-ի վերաբերյալ ձեռնարկված քայլերի դեմ ՀԷՑ սեփականատերերը դիմել են Ստոկհոլմի արբիտրաժային դատարան»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ