Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:54 18-12-2025

Վե-հա-փառ, Վե-հա-փառ. ինչպես են Ամենայն Հայոց կաթողիկոսի աջակիցները վանկարկում նրա անունը

Վե-հա-փառ, Վե-հա-փառ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում հավաքված բազմաթիվ քաղաքացիներ վանկարկում էին Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը, մինչ Մայր տաճարում կաթողիկոսը պատարագ է մատուցում:

Հիշեցնենք, որ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաք է տեղի ունենում․ ձերբակալված հոգևորականների աջակցության միասնական պատարագին զուգահեռ 10 եպիսկոպոսները, որոնք աջակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Եկեղեցու հետ առճակատման մեջ, հայտարարություն են տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով: Միևնույն ժամանակ բազմաթիվ ընդդիմադիրներ և պարզապես եկեղեցու աջակիցներ ժամը 15:30-ից հավաքվել են Մայր Աթոռում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
21:43 Անի Երանյանը և Մհեր Բաղդասարյանը նոր ոճային ֆոտոշարք են հրապարակել
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
23:53 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը՝ Պետրոս Գալստանյանը