Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 8 ամիս առաջ - 08:47 18-12-2025

ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի հաշվին ավելի քան 3 միլիոն դրամ է փոխանցվել․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Մի քանի օր առաջ ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի հաշվին ավելի քան 3 միլիոն դրամ է փոխանցվել: Պատգամավորներին չեն պարզաբանել, թե ինչ գումար է, ինչու այդքան շատ: Որպես կանոն, տարեվերջին պետական գերատեսչություններում, այդ թվում՝ խորհրդարանում, աշխատակիցները, պատգամավորները, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ են ստանում, եւ պատգամավորների դեպքում` դեկտեմբերի աշխատավարձի հետ դա կազմում է մոտավորապես 1 միլիոն 200 հազար դրամ, դրան գումարած 500 հազար դրամ պատգամավորական գումարները: Իսկ թե ինչ հաշվարկ է գործել այս տարի, որ գումարը եռապատկվել է` դժվար է ասել: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ նախագահը աշխատակազմին պարգեւատրելու կարգադրություն էր ստորագրել:

Մենք ԱԺ նախագահի խոսնակից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այդ կարգադրությամբ են պատգամավորները 3 միլիոնից ավելի գումար ստացել, նա մեր հարցին պատասխանելու համար առաջարկեց գրավոր հարցում ներկայացնել։ Խորհրդարանում 107 պատգամավոր կա, այսինքն` 321 միլիոն դրամ պետական բյուջեից գումար է դուրս գրվել, ինչն ավելի քան 800 հազար դոլար է կազմում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը