Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 8 ամիս առաջ - 08:42 18-12-2025

4 տարով էր արգելանքը` 4 տարին անցել է․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վանաձոր համայնքի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության երկու անդամ` երկու կին, մանդատը վայր են դրել, հայտնելով, որ պատճառն անձնական է: Նրանք հերքել են, թե իրենց նկատմամբ իշխանության կողմից ավագանու նիստին մասնակցելու պարտադրանք է եղել: Մինչդեռ խմբակցության ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չի բացառում ճնշումների հավանականությունն այս փուլում, քանի որ իշխանությունը տարբեր հարթակներով ընդդիմությանը հորդորում է առաջիկա նիստին ներկայանալ, որտեղ Վանաձորի հաջորդ տարվա բյուջեն ու սուբվենցիոն ծրագրերը պիտի հաստատվեն: Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է առաջիկա նիստին նաեւ համայնքի ղեկավարի ընտրության հարցը դրվի: «Այս երկրում որեւէ մեկը որեւէ գարանտիա չունի, քանի որ ոչինչ չի կատարվում ըստ օրենքի, ես չեմ կարող հստակ եզրակացություն անել:

Ամեն ինչ ավելի շատ կապված է կամքի հետ, այլ ոչ թե օրենքի: Եթե կուզեն` կլինի, եթե չուզեն` չի լինի: Ավագանու նիստերի վրա դատարանի որոշմամբ արգելանք է դրված: Նիստերը չեն կայանում, ապօրինի նիստերի ուղղությամբ ցանկանում են աշխատանքներ տանել, սակայն որեւէ քայլ չի արվել»: Հարցին` իսկ ե՞րբ է հանվելու համայնքապետ ընտրելու նիստի արգելքը։ Ասլանյանն ասաց. «4 տարով է եղել արգելանքը, 4 տարին անցել է, բայց չեմ կարող ասել, թե երբ կհանվի արգելանքը: Եթե լինի նիստ, մենք մեծամասնություն ենք: Էնտեղ մենք ենք` չկան իրենք: Եթե որոշենք, որ մասնակցելու ենք պրոցեսին, կառաջադրվեմ: Բայց քանի որ օրենքով չեն շարժվում մարդիկ, ես էլ չեմ կարող հստակ ասել, թե ինչ կլինի»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը