Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:30 17-12-2025

Փաշինյանը խելառ իջևանցի ա․ Ադրբեջանը զինվում ա, ինքը՝ սալդատներին կրճատում․ հարցում

Հայաստանում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից կրճատվեց՝ դառնալով 18 ամիս։ Ազգային ժողովը օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է։

Փոփոխության նպատակն ու հնարավոր հետևանքները հասկանալու համար Oragir.News-ը հարցում է իրականացրել Երևանի Գարեգին Նժդեհ փողոցում՝ հետաքրքրվելով քաղաքացիների կարծիքով։

Հարցման մասնակիցներից շատերը կարծիք հայտնեցին, որ ծառայության ժամկետի կրճատումը քաղաքական նպատակ ունի և ուղղված է ընտրություններում ձայներ հավաքելուն։

Որոշ քաղաքացիներ նախաձեռնությունը գնահատեցին բացասաբար՝ նշելով, որ այն կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ երկրի անվտանգության համար։

Նրանց խոսքով՝ այս քայլը կարող է Հայաստանը տանել «թուրքացման», իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իրենց գնահատմամբ, կատարում են Թուրքիայի պահանջները։

Հարցման մասնակիցներից մեկը նշեց, որ նախաձեռնության հիմնական նպատակը ընտրություններում հնարավորինս շատ ձայներ ապահովելն է՝ հավելելով. «Փաշինյանը խելառ իջևանցի ա․ Ադրբեջանը զինվում ա, ինքը՝ սալդատներին կրճատում»։

Միևնույն ժամանակ, որոշ քաղաքացիներ ծառայության ժամկետի կրճատումը համարեցին ճիշտ քայլ՝ ընդգծելով, որ 24-ամսյա ծառայությունը իրենց համար նպատակահարմար չէր, իսկ 18 ամիսը կարող է ավելի ընդունելի լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի