Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 12:20 17-12-2025

Խուլիգանություն՝ Երևանում. տասը հոգի տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիիվ տվյալներն իրացնելիս և ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նազարբեկյան թաղամասից և Շինարարների փողոցից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ոստիկանության Մաշտոցի բաժին են բերվել Կոտայքի մարզի բնակիչներ 29-ամյա Վլադիմիր Ա․-ն, 32-ամյա Ռազմիկ Բ․-ն՝ իր կողմից վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Երևանի բնակիչներ 17-ամյա Հ․ Խ․-ն, 46-ամյա Արթուր Բ․-ն, 36-ամյա Գևորգ Ա․-ն, 28-ամյա Հովհաննես Մ․-ն, 29-ամյա Արտակ Ս․-ն, 42-ամյա Արտյոմ Ա․-ն, 42-ամյա Սուրեն Խ․-ն և 30-ամյա Արամ Ա․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ բերման ենթարկվածները դեկտեմբերի 10-ին, ժամը 23։30-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասի 3/1 հասցեի մոտ հասարակության նկատմամբ անհարգալից բացահայտ արհամարական վերաբերմունք են ցուցաբերել, որը դրսևորվել է հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչնդոտելով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով բերման ենթարկվածներից Վլադիմիր Ա․-ն աշխատում է «Ռեյ Էներջի» ՍՊԸ-ում, որպես վաճառքի պատասխանատու։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը