Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 20:34 16-12-2025

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի հետ

Պոլսի (Ստամբուլ) հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորած պատվիրակությունն Անկարայում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանի Սուրբ Քառասուն Մանկանց հայկական եկեղեցու վերականգնման նախագիծը։ Այն վնասվել էր 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժի հետևանքով։

Բացի այդ, տեղեկատվություն է տրամադրվել Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգման գործընթացի վերաբերյալ և աջակցության խնդրանք է ներկայացվել։

Պատրիարք Մաշալյանը նկատել է տվել, որ Վանի Վարագավանքի (Յոթ եկեղեցի) վերականգնումը և բացումը զգալի ներդրում կունենա շրջանի զբոսաշրջության համար, ինչպես նաև կծառայի մշակութային ու պատմական ժառանգության պահպանմանը։

Այցի ընթացքում տեղեկություններ են տրամադրվել նաև Կարսի Անիի ավերակների և Գազիանթեփ նահանգի Ռումքալե հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքների վերաբերյալ:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը