Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:30 15-12-2025

Գաղափար չունեմ առողջապահական ապահովագրության վճարի և ծառայությունների մասին․ հարցում

Մի քանի անգամ խոստացված ու այդպես էլ կյանքի չկոչված առողջության համապարփակ ապահովագրությունը, այս անգամ հաստատ կներդրվի, պնդում է նախարարը։ Ոլորտի ղեկավարը հայտարարում է՝ առաջին փուլը կմեկնարկի 2026-ին՝ հաջորդող երկու տարիներին նոր խմբեր ներառելով: Նախարարության հաշվարկներով՝ մինչև 2029 թվականը բնակչության 85 տոկոսը պետք է ապահովագրական փաթեթ ունենա: Մեկնարկային տարում աշխատող քաղաքացիներն ամսական 10 հազար 800 դրամ կվճարեն ապահովագրությունից օգտվելու համար:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Տեղյա՞կ եք, թե որքան եք վճարելու առողջապահական ապահովագրության համար»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ չի տիրապետում այդ տեղեկատվությանը, որոշներն էլ դժվարացան պատասխան տալ։

«Պատկերացրեք գաղափար չունեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չգիտի ու չի էլ ցանկանում իմանալ։ «Չէ, ոչ մի բան ես չգիտեմ, չեմ էլ ուզում իմանամ, որովհետև սաղ սուտ ա,ոչ մի բանի չեմ հավատում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով չի կարողանում քնել։ «Էս թավաքալուն, որ ղեկավարում ա, ոչ մի բան չեմ ուզում լսեմ, իրիկունը չեմ կարում քնեմ»,- ասաց նա։

«Չէ, որովհետև կոնկրետ ոչ մի բան չեն ասում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով