copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 12:22 15-12-2025

Համբարձում Մաթևոսյանը ԵՄ հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ քննարկել է համագործակցությունն ու COP17-ի նախապատրաստումը

UNEA-7-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել ԵՄ շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, կայունության և մրցունակ վերամշակման տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձել են սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին՝ անդրադառնալով այն ուղղություններին, որոնք պահանջում են հավելյալ ջանքեր։

Կարևորել են գործակցության շարունակականությունը՝ հատկապես շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և կայունության օրակարգի շրջանակում համատեղ նախաձեռնությունների առաջմղման տեսանկյունից։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Առանձին ուշադրություն են դարձրել COP17-ի կազմակերպչական գործընթացին։ Քննարկել են սպասվող աշխատանքների հիմնական փուլերը, նախապատրաստական առաջնահերթությունները և այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան ապահովել գործընթացի արդյունավետ, թափանցիկ և համակարգված ընթացք։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել գործընկերների լայն ներգրավվածությամբ, աշխատանքային հստակ օրակարգով և ժամանակացույցի պահպանմամբ։

Հաստատվել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ակտիվ երկխոսությունն ու փոխգործակցությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները վերածելու կոնկրետ գործողությունների և ամրապնդելով համատեղ ջանքերը՝ շրջակա միջավայրի պաշտպանության, կայուն զարգացման և ռեսուրսների պատասխանատու կառավարման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել