Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:46 12-12-2025

Ծիծեռնակաբերդի վերանորոգման ավարտը դեռ մշուշոտ է, նկարահանումների կարգն էլ խստացվել է

Արդեն մի քանի ամիս է, ինչ հանրային ուշադրության կենտրոնում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող վերանորոգման աշխատանքները, որոնք առաջացրել են լայն քննարկումներ։

Oragir.News-ի նկարահանող խումբը կրկին այցելեց տարածք՝ ուսումնասիրելու ընթացիկ շինարարության փուլը։ Եթե նախորդ այցելության ժամանակ նկարահանումները որևէ մեկը չէր վերահսկում, ապա այս անգամ հասարակական կարգը ապահովող ոստիկաններից մեկը մոտեցավ խմբին՝ նշելով, որ նկարահանման համար անհրաժեշտ է ստանալ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանի թույլտվությունը։

Oragir.News-ը փորձեց զրուցել տնօրենի հետ, սակայն քարտուղարուհու միջոցով փոխանցվեց, որ նա հանդիպման է և չի կարող պատասխանել հարցերին։ Հարցին՝ արդյոք նկարահանման սահմանափակումները վերաբերում են բոլոր այցելուներին, թե միայն լրատվամիջոցներին, հասարակական կարգը ապահովող ոստիկանն արձագանքեց, որ ինքը մեկ տարի է աշխատում այստեղ և միշտ էլ նկարահանումների համար պահանջվել է թույլտվություն, սակայն չմանրամասնեց՝ դա վերաբերում է նաև քաղաքացինե՞րին, թե՝ միայն լրագրողներին։

Oragir.News-ը փորձեց տեղեկություն ստանալ նաև շինարարական գործընթացի մասին։ Շինարարության ղեկավար կազմը այդ պահին տեղում չէր, սակայն տարածքում աշխատանքները շարունակվում էին։ Ըստ մեր դիտարկումների՝ վերանորոգվում են հուշահամալիրի երեք սյուները, և այս փուլում սա է շինարարական գլխավոր ուղղությունը։

Թեև մեզ թույլ չտրվեց մտնել տարածք նկարահանման համար, ոստիկանները նշեցին, որ հեռվից՝ դեպի վերև քաշված դիրքերից, կարող ենք որոշ չափով ֆիքսել ընթացող աշխատանքները։ Միաժամանակ շինարարության ավարտի վերաբերյալ հստակ ժամկետներ չհայտնեցին, իսկ մեր նախորդ այցելության համեմատ էական տեսանելի փոփոխություններ չնկատվեցին։ Այս պահին հուշահամալիրում իրականացվող վերանորոգման վերաբերյալ լրացուցիչ պաշտոնական մեկնաբանություններ չեն տրամադրվում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ