Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 21-01-2025

Մետրո նստող վարչապետը, Արցախ բառից սարսափող Սիմոնյանը, Սիրունյանի մշուշոտ ճակատագիրը. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 21-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ աշխատանքի է գնացել մետրոյով։ «Հեծանիվի եղանակ չի, ես էլ մետրոյով եկա աշխատանքի»,- տեսանյութին կից գրել է նա։ Կառավարության ղեկավարը ցույց է տվել նաև, թե ինչպես է առաջին անգամ QR տոմսից օգտվել, իսկ երթևեկելիս շփվել է քաղաքացիների հետ։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է տեսանյութին՝ համոզմունք հայտնելով, որ ժողովուրդն իրականում Փաշինյանին վատ ընդունելության է արժանացրել, սակայն այդ դրվագները տեսանյութում տեղ չեն գտել։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր իր ճեպազրույցի ժամանակ Արցախ անվանումն օգտագործեց, ապա մի քանի անգամ ուղղեց ինքն իրեն՝ չորս անգամ կրնկելով «Ղարաբաղ» բառը։«Արցախը (ապա ուղղելով իրեն՝ նշեց Ղարաբաղը) երբևիցե Հայաստանի կողմից չի ճանաչվել որպես անկախ պետություն որևիցե իշխանության ժամանակ, և ՀՀ-ն իր որևէ հարևանի նկատմամբ տարածքային պահանջ չունի և չի ունեցել»,- ասաց Սիմոնյանը՝ համոզմունք հայտնելով, որ ճիշտը Ղարաբաղ տարբերակն է: Հարցին էլ՝ ինչո՞ւ է ասել, թե Աղդամն իր հայրենիքն է, Սիմոնյանն ասաց. «Բոլորս էլ սխալվում ենք»:

Խորհրդարանի խոսնակն իր խոսքում անդրադարձավ նաև Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը՝ այդ ամենը ցավալի որակելով և միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ ավարտից հետո հնարավորություն կլինի այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու և ազատելու քննարկում ունենալ: Հարցին՝ ինչո՞ւ են Արցախի ներկայացուցիչներն ու ընդդիմությունն ասում՝ բավարար ջանքեր չեք գործադրում վերադարձնելու համար գերիներին, Սիմոնյանն ասաց. «Ղարաբաղի նախկին ղեկավարների հայտարարություններին և ասածներին միտված չեմ հետևել, համարում եմ՝ ավելի լավ կլինի, որ իրենք հնարավորինս շատ լռեն: Իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին, դրա հետևանքը տեսանք, ճիշտն իրենց պարագայում լռելն է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից