Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 8 ամիս առաջ - 18:54 12-12-2025

Ամփոփվել են ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը

Ավարտվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը, որոնց ծրագրում ընդգրկված էին 11 մարզաձևի 14 առաջնություն, ինչպես նաև ֆուտզալի մրցումներ՝ լիգայի և գավաթի ձևաչափերով:

Աշնանային փուլում կայացել են «Ֆուտզալի համալսարանական գավաթ» մրցաշարը, սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման առաջնությունները, վոլեյբոլի, բասկետբոլի և բադմինթոնի մրցումները:

«Ֆուտզալի համալսարանական գավաթ» մրցաշարը, որին 8 համալսարանի ներկայացուցիչներ են մասնակցել, անցկացվել է ԵՊՀ մարզադահլիճում: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Շիրակի պետական համալսարանի թիմը, որը եզրափակչում 5:1 հաշվով առավելության է հասել Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի թիմի նկատմամբ: Լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը, որն այս գարնանը կայացած Ֆուտզալի համալսարանական լիգայի հաղթողն էր: Գավաթի ռմբարկու է դարձել Շիրակի պետական համալսարանի ուսանող Յուրա Խաչատրյանը, իսկ լավագույն դարպասապահի մրցանակին արժանացել է Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի թիմի ներկայացուցիչ Ալեքսանդր Սերովը:

Պարգևատրման արարողությունն իրականացրել են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը:

ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերի շրջանակում ԵՊՀ մարզահամալիրում կայացել են նաև սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման առաջնությունները: Պարանի ձգման առաջնությունում հաղթող է ճանաչվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի պետական համալսարանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի Եվրոպական համալսարանը:

Սպորտային ժայռամագլցման տղաների պայքարում հաղթող է ճանաչվել Եվրասիական համալսարանի ուսանող Զավեն Պետրոսյանը, իսկ աղջիկների պայքարում՝ ԵՊՀ ուսանող Մարիա Սահակյանը:

ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերի շրջանակում անցկացված վոլեյբոլի տղաների և աղջիկների առաջնություններին, որոնք կայացել են ՀՊՏՀ-ի մարզադահլիճում, մասնակցել է համալսարանական 14 թիմի շուրջ 200 ուսանող: Աղջիկների և տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են ՀՖԿՍՊԻ թիմը:
Պարգևատրումն իրականացրել են ՀՈւՄՖ նախագահ Հովհաննես Գաբրիելյանը և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Բասկետբոլի տղաների և աղջիկների առաջնությունները կայացել են ԵՊՀ-ի մարզադահլիճում. մասնակցել է 12 համալսարանական թիմի շուրջ 200 ուսանող: Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ, իսկ տղաների պայքարում՝ ՀՖԿՍՊԻ թիմը: Պարգևատրումն իրականացրել են ՀՈւՄՖ նախագահ Հովհաննես Գաբրիելյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի ղեկավար, առաջնության գլխավոր մրցավար Դրաստամատ Մուրադյանը:

Ուսանողական մարզական 26-րդ խաղերի շրջանակում Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցում էլ անցկացվել են բադմինթոնի տղաների և աղջիկների առաջնությունները, որոնց 10 համալսարանի շուրջ 35 ուսանող է մասնակցել՝ այդ թվում Հնդկաստանի և ԻԻՀ քաղաքացիներ:

Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել ԵՊՀ ուսանող Էլեն Տիրատուրյանը, իսկ տղաների պայքարում՝ Էրիկ Կրբաշյանը (ԵՊԲՀ): Խառը զուգախաղում առաջին տեղը զբաղեցրել են Մխիթար Գոշ համալսարանի ուսանողներ Իդրիսն ու Ջայան: Պարգևատրումն իրականացրել են ՀՈւՄՖ նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մրցաշարի գլխավոր մրցավար Հրաչյա Պողոսյանը:

Խաղերն անցկացվել են գարնանային՝ մարտ – մայիս և աշնանային՝ հոկտեմբեր – նոյեմբեր փուլերով: Մրցումներին ավելի քան 20 պետական և մասնավոր բուհերի հազարից ավելի ուսանողներ են մասնակցել:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին