copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 21:15 11-12-2025

Փաշինյանը ԵԱՏՄ նիստին ողջունել է Ալիևի որոշումն ապրանքների տարանցումն ապաշրջափակելու վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ողջունել է Ադրբեջանի նախագահի որոշումը՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվող ապրանքների տարանցումն ապաշրջափակելու վերաբերյալ։

«Սա մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շրջանակներում ձեռք բերված կարևոր նվաճումներից մեկն է», - կառավարության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ վարչապետը:

Նա շեշտել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ առևտրաշրջանառության աճի համար:

Փաշինյանի համոզմամբ՝ «տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են տնտեսական համագործակցության խորացման նոր հնարավորություններ», և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է կարևոր գործոն դառնալ տարածաշրջանային կապերի ընդլայնման և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական կայունության ամրապնդման գործում։

Նա կարևորել է նաև ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը:
Ադրբեջանի նախագահը հոկտեմբերին Աստանայում հայտնել էր տարանցման արգելքը հանելու որոշման մասին: Փաշինյանը իր հերթին Թուրքիայից Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ ՀՀ տարածքով տարանցում ապահովելու պատրաստակամություն էր հայտնել: