copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 18:04 11-12-2025

Հայոց Եկեղեցին «կանոնադրություն չունի» անհարկի պնդումը ճշմարտության և իրականության հետ որևէ աղերս չունի. Մայր Աթոռ

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների

Վերջերս մամուլով և տարբեր անձանց կողմից դիտավորյալ շրջանառվում է անհիմն այն պնդումը, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին չունի կանոնադրություն։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:

Հայոց Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդվել է եկեղեցական ժողովների ընդունած կանոններով և Հայրապետական կոնդակներով։ Դեռևս Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրոք Հայոց Եկեղեցին ձեռնամուխ է եղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սահմանադրության ստեղծմանը, որի աշխատանքները շարունակվել են Գարեգին Ա Վեհափառի և ավելի լայն թափով՝ ներկայիս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում։

2009 և 2014 թթ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովների (ԵՆԺ) ընթացքում հաստատվել են Ազգային-Եկեղեցական ժողովի (ԱԵԺ), Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) կանոնադրությունները, ինչպես նաև թեմական, ծխական կանոնադրությունների ուղենիշները։ Հաստատված և պատրաստի այս կանոնադրությունները գործածելի են մեր եկեղեցում, որոնց վերջնական վավերացումը պետք է կատարվի նաև ԱԵԺ-ի կողմից։

Ուստի Հայոց Եկեղեցին «կանոնադրություն չունի» անհարկի պնդումը ճշմարտության և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ստեղծված համապատասխան հանձնախմբերը շարունակում են այս ուղղությամբ աշխատանքները՝ վերջնական տեսքի բերելու ՀԱՍԵ Սահմանադրությունը, որի ընդունումը կդառնա իսկապես կարևոր և հանգրվանային իրադարձություն մեր եկեղեցու կյանքում։

Միևնույն ժամանակ ցավ ի սիրտ պետք է արձանագրենք, որ կանոնադրությունների մշակման հանձնախմբերի աշխատանքները խաթարված են, քանի որ նրանց ատենապետներն այժմ ապօրինաբար ազատազրկված են։

Ինչ վերաբերում է ԱԵԺ գումարմանը, հարկ ենք համարում ընդգծել, որ Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությունն է եղել և է՝ յոթ տարին մեկ գումարել ԱԵԺ՝ քննարկելու համար Հայոց Եկեղեցու առաջ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, լուծումներ տալու առկա հարցերին և նախանշելու մեր եկեղեցու գործունեության առաջնահերթությունները։

Ցավոք, այն հետաձգվեց համավարակի և արցախյան պատերազմի պատճառներով։ Հուսով ենք, որ առաջիկային Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա ԱԵԺ, որը կպատասխանի և լուծումներ կտա առաջադրված խնդիրներին ու մտահոգություններին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի