copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:36 01-09-2025

Անվանս շուրջ հարուցված քրեական գործը շինծու է և իրականության հետ աղերս չունի. Խումարյան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին գործադիր տնօրեն Գ․Խ․-ն, ցանկանալով դատական կարգով վիճարկել Հանրային հեռարձակողի խորհրդի՝ Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթում Ա․Ք․-ին հաղթող ճանաչելու և գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին որոշումների իրավաչափությունը, սակայն գիտակցելով, որ վիճարկման հայցը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետը բաց է թողել, նպատակադրվել է կեղծ դատավարական փաստաթուղթ կազմելու և ներկայացնելու միջոցով հասնել նրան, որ հայցադիմում ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելը համարվի հարգելի: Գ․Խ․-ն նշված հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով փաստաբանի միջոցով ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում և վարչական գործով դատավարական փաստաթուղթ հանդիսացող՝ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:

Այս մասին Oragir.News-ը զրուցեց Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ, ով պնդեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Անվանս շուրջ հարուցված քրեական գործի վերաբերյալ կասեմ հետևյալը․ այն վերաբերում է իմ կողմից դատական կարգով Հանրային ռադիոընկերության տնօրենի այսպես կոչված մրցույթի հետևանքները դատական կարգով բողոքարկելու գործընթացին»,- նշեց Խումարյանը:

Հետո նախկին տնօրենը անդրադարձավ մեղադրանքին ու նշեց, որ այն բացարձակ շինծու է:

«Մեղադրանքի մասով՝ այն բացարձակ շինծու է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ այն ոչ այլ ինչ է, քան վարչական-քաղաքացիական ընթացակարգով զարգացող բողոքարկման գործընթացը քրեական գործիքակազմով տորպեդահարելու ամոթալի փորձ»,- եզրափակեց Խումարյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում