copy image url
Միտք 3 տարի առաջ - 18:07 18-11-2022

ԵՊՀ ռեկտորի հանդիպումներն ավարտվում են իրականության հետ աղերս չունեցող՝ «համագործակցության» վերաբերյալ հայտարարությամբ․ Հեքիմյան

Գրեթե ամեն օր ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն ինչ-որ մեկի հետ հանդիպում է ունենում և հանրայնացնում է այդ հանդիպումը: Սովորաբար, վերջինս հանդիպում է նախկինում պաշտոն ունեցող օտարերկրյա քաղաքացիների հետ: Այս մասին իր ֆեյսուքյան էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Որպես կանոն, այդօրինակ հանդիպումները ավարտվում են իրականության հետ աղերս չունեցող՝ «համագործակցության» վերաբերյալ հայտարարությամբ և ֆոտոսեսիայով: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում «համագործակցել» Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահի հետ:

Այսրոպեական Հ.Հ.-ն չի թաքցնում, որ շվեյցարացի նախկին պաշտոնյան և այժմյա թոշակառու կինն իր առաջարկած ծրագրով պետք է դասընթացներ անցկացնի ԵՊՀ-ում: Այս պատմության մեջ անհայտ է մնում գումարի այն չափը, որը դուրս է գրվելու ԵՊՀ-ից այս նախաձեռնության դիմաց: Անհայտ է մնալու նաև այս գործարքից շվեյցարացի թոշակառուի գրպանում հանգրվանած գումարի չափը:

Ինչ վերաբերում է դասընթացներից ստացած գիտելիքներին, ապա մի պահ պատկերացրեք, որ 2045 կամ 2050 թվականին ՀՀ նախկին վարչապետ, թոշակառու Փաշինյան Նիկոլը, «համագործակցության հուշագրի» հիմքով, դասընթացներ անցկացնի, ենթադրենք՝ Մոզամբիկի Մապուտուի պետական համալսարանում: Պատկերացրեցի՞ք: Չշարունակեմ:

Այս գրառմամբ անհնար է անդրադառնալ այսրոպեական Հ.Հ.-ի բոլոր հանդիպումներին: Դրանք իրար շատ նման են և կարծում եմ, որ դրանցից առնվազն աչքակապության հոտ է գալիս:

ՀԳ. Շվեյցարիան լուրջ և կայացած պետություն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացին տարեկան հայտարարագիր է ներկայացնում: Այդ իմաստով, ցանկության դեպքում, դժվար չէ համեմատել ԵՊՀ-ից դուրս գրված և, որպես ստացված եկամուտ, Շվեյցարիայի քաղաքացու գրպանում հայտնված գումարների չափերը: Դե, իսկ ցանկություն ունենալը լավ բան է»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում