copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 09:18 10-12-2025

«Մեղրու սար» հատվածում ձյուն է. իրավիճակը՝ հանրապետության ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Դիլիջանի ոլորաններում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ամենից շատ դիտված