copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 19:12 09-12-2025

Ներկայացվել է CoP17-ի պաշտոնական տարբերանշանը

Հայաստանի Հանրապետության համար բնապահպանության ոլորտում կարևորագույն փուլի մեկնարկը տրված է․ ներկայացվել է CoP17-ի պաշտոնական տարբերանշանը:

Տարբերանշանի հիմքում ընտրվել է Երևանյան կապտաթիթեռը՝ Հայաստանի լեռնաշխարհին բնորոշ կարմիրգրքյան էնդեմիկ տեսակ։

CoP17-ի վիզուալ ինքնությունը ձևավորված է թիթեռի կենսաշրջանի գաղափարի շուրջ՝ ձու, թրթուր, պատյան և թռիչք, ինչը նույնականացվում է բնական համակարգերի շարունակականության, բազմազանության ու վերականգնման կարողության հետ։

Թիթեռի ուրվագիծը կազմված է 23 գույնից, որոնք համապատասխանում են Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին, ինչպես նաև մեկ հիմնական կապույտ գույնից՝ խորհրդանշելով թիթեռի ինքնությունը։

Գունային կառուցվածքն ընդգծում է համաժողովի հիմնական ուղղվածությունը՝ գործողությունների միջոցով ապահովել բնության կայունությունն ու կենսունակությունը։

CoP17-ի կարգախոսը՝ «Գործելով հանուն բնության», արտացոլում է ընթացիկ բնապահպանական քաղաքականության առանցքը՝ կոչ անելով նախաձեռնություններից անցնել դեպի նպատակային և համակարգված գործողությունների։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը