Օրակարգ 8 ամիս առաջ - 20:00 08-12-2025

Օրակարգ․ Շիրակի թեմը եկեղեցին պաշտպանելու մաստերկլաս ցույց տվեց․ Նաիրա Կարապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը 5-րդ և 6-րդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Կարապետյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Նաիրա Կարապետյանի հետ զրուցել ենք Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի, Գյումրիում նախօրեին տեղի ունեցած զարգացումներից, Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած հոգևորականների կերպարից, Վեհափառին կալանավորելու հավանականությունից և դրան հակազդելու տարբերակներից, Արցախյան հակամարտության բանակցային փաստաթղերից հրապարակումից, դրանց բովանդակությունից, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ճանապարհներից, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերից։

Նաիրա Կարապետյանն ընդգծեց՝ Շիրակի թեմը եկեղեցին հարձակումներից պաշտպանելու մաստերկլաս ցույց տվեց։ «Հիմնի հարցը բարձրացվել է օրակարգ մի նպատակով. Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ եկեղեցին շարունակում է դիմադրել, Շիրակի թեմը ցույց տվեց մաստերկլաս՝ ինչպես է պետք պաշտպանել եկեղեցին հարձակումներից։ Ինչպես հենց նույն Շիրակի թեմն էր տարածել, Յոթ վերքն այն եկեղեցին է, որ դիմակայել է երկու թուրքական արշավանքներին, սրան ևս կդիմակայի։ Կարծում եմ ավելի մեծ ապտակ Հայաստանի ներկա իշխանություններին, քան այդ նախադասությունն է, բարդ էր պատկերացնել»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներն իրականում ոսկե տարիներ էին, որոնք մենք չենք գնահատել։ «2019-ին, երբ որ նրանք արդեն հունվար ամսից ունեցան իրենց մեծ խմբակցությունը, Միքայել Զոլյան անուն-ազգանունով տղա կար, իրենց պատգամավորն էր, Ռուսաստանում մասնակցում էին մի սեմինարի, որի ընթացքում ռուսներին սովորեցնում էին ինչպես անել գունավոր հեղափոխություններ: Ինձ ուղարկել էին այդ հատվածը իր ելույթի, որտեղ նա ասում է, որ այս հեղափոխությանը մենք սկսել ենք պատրաստվել 2008 թվականից: Այսինքն՝ եթե Սերժ Սարգսյանը անգամ փայլուն, անսխալական, ոսկե քաղաքականություն վարեր, իսկ իմ խորին համոզմամբ, երբ հետ ես նայում Սերժ Սարգսյանի իշխանության տարիները իրոք եղել են այդ ոսկե տարիները, որոնք մենք չենք չենք գնահատել, մենք մտածել ենք, որ դա սովորականն է, բայց փաստորեն դա այն էր, ինչ մեզ տրված էր որպես լավագույն շրջան»,- նկատեց նա՝ համոզմունք հայտնելով, որ եթե անգամ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց պաշտոնավարման օրոք ժողովրդի հետ ավելի շատ շփվեին, 2018-ի իշխանափոխությունը տեղի կունենար։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում