Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 18:44 08-12-2025

71 տարեկան հասակում մահացել է Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանը

71 տարեկանում մահացել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսանդր Մացեգորան։

Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կայացման և խորացման գործում էական ներդրում ունեցած ականավոր դիվանագետի և հայրենասերի պայծառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում: Անկեղծ ցավակցություն ենք հայտնում հանգուցյալի հարազատներին և մերձավորներին», - հավելել է նախարարությունը։

Մացեգորան ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպան էր նշանակվել 2015 թվականին: 2006-2011 թվականներին աշխատել է Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։ Մինչ այդ զբաղեցրել է ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի բաժնի պետի և Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնները։