Ներքին Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 20:15 06-12-2025

Թոշակառուները լավ էլ գիտեն, թե ինչի վրա ծախսեն էդ 10000 դրամը․ միս, դեղորայք կառնեի․ հարցում

Նիկոլ Փաշինյանն օրերս աղմկահարույց հայտարարություն արեց, նշելով, եոր եթե թոշակները բարձրացնեն, միևնույն է թոշակառուները չեն իմանա ինչի վրա դա ծախսել։

«Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք. ի՞նչ է անելու թոշակառուն։ Այդ գումարը ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու։Ինչո՞ւ նրանց գումար տալ, որ անարդյունավետ ծախսեն։ Իրենք այդ 10000 դրամն առողջության ապահովագրության համակարգին են հատկացնում, որի միջոցով տարեցները շատ ավելին գուցե հետ ստանան»,- հայտարարեց Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գիտե՞ք, թե ինչպես կծախսեիք 10․000 դրամ ավելի գումարը»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչի վրա կծախսեին այդ գումարը, որոշներն էլ ասացին, որ ՆիկոլՓաշինյանն ասում է այն, ինչ ցանկանում է։

«Միս կառնեի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ հնարավոր չէ, որ մարդը չիմանա, թե գումարն ինչ նպատակով կարող է ծախսել։

«Իմ կարծիքով տենց բան գոյություն չունի, մարդը չիմանա, թե ինչի վրա փողը պիտի ծախսի»,-նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանին ժողովրդի մեծամասնությունն ատում է։

«Մի բանից, որ 1 կիլո եմ առնում, կառնեմ 2 կիլո։ Էդ Փաշինյանի անունն ընդհանրապես մի տվեք, ալերգիա ունենք։ Ժողովրդի մեծամասնությունն ատում ա իրան»,- ասաց նա։

«Ինչի չեն իմանա, լավ էլ կիմանան, թե ինչի վրա ծախսեն։ Ուտելու փող կանեի ուրիշ ոչ մի բան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին