copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 13:45 06-12-2025

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել

Թուրքիայի հարավային Օսմանիե նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով վեց մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը։
«Ստացված տեղեկատվության համաձայն՝ ուղևորատար ավտոբուսը, որի վարորդի ինքնությունը դեռևս պարզված չէ, բախվել է նույն ուղղությամբ շարժվող բեռնատարին: Բախման հետևանքով ավտոբուսին լուրջ վնաս է հասցվել, ինչի հետևանքով որոշ ուղևորներ մնացել են ներսում։

Հաղորդագրությունը ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել բազմաթիվ հրշեջներ, շտապօգնության աշխատակիցներ, ոստիկաններ և ժանդարմերիայի խմբեր։ Փրկարարները դուրս են բերել արգելափակված ուղևորներին։ Նախնական բժշկական զննումը ցույց է տվել, որ վեց մարդ մահացել է դեպքի վայրում», - հայտնում է գործակալությունն ու հավելում, որ տասնմեկ վիրավոր շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Օսմանիեի տարբեր հիվանդանոցներ և բուժում է ստացել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը