copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 18:13 05-12-2025

Ես «հետույք» ասելով «խուլիգանություն եմ կատարել», Արշակ Սրբազանն էլ «պլան է գցել» ինչ-որ մեկի գրպանը. Նարեկ Սամսոնյան

Տեղեկացա Արշակ Սրբազանի դեմ նիկոլական մտքի թռիչքով կարված «քրգործի» մասին։ Ճիշտն ասած, մինչև ամբողջական տեղեկատվություն ստանալը մտածում էի, որ ռեժիմի պարագլուխը Սրբազանի «գրպանը պլան է գցել», բայց հետո հասկացա, որ ռեժիմի անճարակության աստիճանը վերոգրյալից անդին է։ Արշակ Սրբազանին, փաստորեն, մեղադրում են մեկ ուրիշի «գրպանը պլան գցելու» մեջ։ Չգիտեմ՝ ի՞նչ կարելի է ասել այս զավեշտի մասին, բայց կարծում եմ, որ նմանատիպ անորակ երևակայություն կարող է ծնվել միայն ծանր թմրանյութերի ազդեցության տակ։

Ինչևէ, ինչպես ասում են, եթե ես «հետույք» ասելով «խուլիգանություն եմ կատարել», ապա Արշակ Սրբազանն էլ «պլան է գցել» ինչ-որ մեկի գրպանը. նվազագույնն այս երկու դրվագի իսկության համոզմունքը կկիսի Մասիս Մելքոնյանը, որը խիստ պատահականորեն նշանակվել է նաև Սրբազանին կալանավորող դատավոր։

Սա է մերօրյա իրականությունը՝ քաղաքական ռեժիմը՝ այլասերված, իրավական բլոկը՝ կամակատար, իսկ դատական իշխանությունը՝ իշխանազրկված։

Ինչևէ, իմ ամբողջական զորակցությունն եմ հայտնում Սրբազանին՝ վստահ լինելով, որ այս փորձությունն էլ կհաղթահարի իր համոզմունքներով և հավատքի անսպառ պաշարով։

Աստված օգնական, Սրբազան հայր։

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
«Արմավիր» ՔԿՀ, 04.12.2025թ.

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել