Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 16:00 04-12-2025

Վարդաշենցիները փողոց են փակել․ շենքը մազից է կախված, ողբերգությունն անխուսափելի է լինելու

Վարդաշենի վթարային շենքի բնակիչները անելանելի վիճակում են հայտնվել։

«Այդ շենքը մազից է կախված և ցանկացած պահի կարող է շենքը փլուզվել ու ողբերգությունը անխուսափելի է լինելու, չհաշված, որ արդեն ձմեռ է ու խոնավության այդ պայմաններում մարդիկ տարբեր ծանր հիվանդություններ են ձեռք բերել, նաև այդտեղ բնակվում են երեխաներ։ Հետևանքները արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե մարդիկ շատ մոտ ապագայում չտեղափոխվեն նոր բնակարաններ»,- կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ կառավարությունից ոչ ոք չի իջել իրենց հետ հանդիպելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված