Ներքին 7 ամիս առաջ - 18:26 03-12-2025

Քինախնդրություն է անցած տարվա տոնածառը չտեղադրելը․ լեզվակռիվ Գյումրիի ավագանիում

Ավագանու այսօրվա նիստում հաստատվեց քաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման ծրագիրը։

ՔՊ-ն դեմ քվերակեց, 18 կողմ ձայնով որոշումն ընդունվեց։

ՔՊ-ական Քնարիկ Հարությունյանը քաղաքային իշխանության քայլը քինախնդրություն որակեց։

«Քինախնդրություն է անցած տարվա տոնածառը չդնելը։ Դուք մեզ հետ կոմպրոմատներով եք խոսում»,- հայտարարեց Հարությունյանը։

Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը շեշտեց, որ նախորդ տարվա տոնածառը չդնելը քինախնդրություն չէ, այլ պարզապես Գյումրիի բյուջեում խնայված գումարներ կան, դրանց հաշվին փորձել են ամեն ինչ անել, որ ավելի լավ տոնածառ ունենա Գյումրին։ Տոնական զարդարանքների, տոնածառի տեղադրման աշխատանքների համար նախատեսվել է 24 մլն. դրամ։

Նշենք, որ Գյումրիի տոնածառը կվերանորոգվի և կտեղադրվի քաղաքի կենտրոնում։ Իսկ անցած տարվա տոնածառը, որը ձեռք էր բերվել կառավարության միջոցներով, կտեղադրվի Գյումրիի Մուշ թաղամասում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում