copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:30 09-08-2022

Քրոնիկ քինախնդրություն պրոֆեսորների նկատմամբ. Փաշինյանը անձամբ է ջնջել իրավաբանի անունը ՍԴ դատավորների թեկնածուների ցուցակից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին քինախնդիր է տրամադրված իրենց ոլորտում կայացած պրոֆեսիոնալների նկատմամբ, եթե նրանք համարձակվել են որեւէ թթու խոսք ասել այս իշխանության հասցեին: Մենք տեսնում ենք, որ այս իշխանության շարքերում կադրային սով է․ որեւէ ոլորտի մասնագետ, ծանր հրետանի չկա: Այսինքն՝ եթե «նախկին թալանչիների» օրոք ամեն ոլորտ ուներ իր սյուները՝ իրավականը՝ Գագիկ Հարությունյան, Դավիթ Հարությունյան, ֆինանսականը՝ նախարարները եւ այդպես շարունակ, ապա այսօր այդ շոգեքարշի դերը ունեցող մարդիկ չկան: Եւ չնայած այդ ամենին՝ իշխանությունն ինքն էլ հակված չէ պրոֆեսիոնալների հետ աշխատելու: Օրինակ՝ այսօրվա իշխանությունը ամենաշատը պրոֆեսիոնալ իրավաբանների պակաս ունի, բայց քանի որ գրեթե բոլոր պրոֆեսիոնալ իրավաբանները չեն կարողանում աչք փակել նրանց արածների վրա, հայտնվում են սեւ ցուցակում:

Oragir.news-ին հայտնի դարձավ, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոկտոր, պրոֆեսոր Աննա Մարգարյանի թեկնածությունը ՍԴ դատավորի անդամի պաշտոնի թեկնածուների ցանկից անձամբ Փաշինյանն է ջնջել, ինչ է թե վերջինս միացել էր իր հրաժարականի պահանջին: Մարգարյանի փոխարեն վերջին պահին ցուցակ են մտցրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը:

Փաշինյանի այս քինախնդրությունը թերեւս չի գործում զինվորականների դեպքում, նրա հրաժարականի պահանջին միացել էր նաեւ ողջ ԳՇ-ն, ոմանց, իհարկե, հեռացրեց, բայց ոմանց էլ պաշտոն տվեց: Քրոնիկ ատելությունը եւ քինախնդրությունը փաստորեն պրոֆեսորների դեպքում են գործում։ Գուցե պատճառը նաեւ հոգեբանական է եւ պայմանավորված է կրթության հետ Փաշինյանի վատ հարաբերություններով:

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:02 Դերասան Լևս Դավթյանն ու Սոնա Հակոբյանը սպասում են իրենց առաջնեկին
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան