copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 21:26 02-12-2025

Թուրքիան շարունակում է ամրապնդել սերտ հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ. Քուրթուլմուշ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը մեկնել է Տաջիկստան։ Մայրաքաղաք Դուշանբեում նա հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Քուրթուլմուշը նշել է, որ այս այցը զգալիորեն կնպաստի բարեկամական և եղբայրական երկրների միջև համագործակցությանը և թափ կհաղորդի խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացմանը ու կբացի նոր հնարավորությունների դռներ։

Կողմերը մտքեր են փոխանակել գլոբալ ու տարածարջանային հարցերի շուրջ։

Քուրթուլմուշը նաև նշել է, որ Կենտրոնական Ասիան նոր աշխարհակարգի շրջանակներում զգալի ներուժ ունեցող տարածաշրջան է և հույս է հայտնել, որ այդ տարածաշրջանում կպահպանվի կայունությունն ու խաղաղությունը։

«Որպես Թուրքիա՝ մենք շարունակում ենք ամեն օր ամրապնդել մեր սերտ հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Սա ոչ միայն կնպաստի տարածաշրջանային մերձեցմանը, այլև կխթանի ժողովուրդների միջև սրտանց բարեկամությունը»,- հայտնել է Թուրքիյաի խորհրդարանի նախագահը:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ