Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 13:10 02-12-2025

280-800 հազար դրամ․ ինչ արժե Ամանորը Դիլիջանում

Ամանորին ընդառաջ Oragir.News-ն ուսումնասիրում է Հայաստանի զբոսաշրջային քաղաքների հյուրանոցներում տիրող եռուզեռն ու գնային պատկերը։

Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ հրապարակման մեջ, տնից հեռու՝ ճոխ և թանկարժեք հանգստի հիմնականում ձգտում են հայերը։ Հյուրատներում այլազգիներ գրեթե չկան։ Տակավին պարզ չէ, թե մեր հանգստյան տներն ինչու չեն գրավում արտերկրյա հյուրերի ուշադրությունը։

Այսպես․ Oragir.News-ը փորձել է պարզել, թե ի՞նչ արժեքի փաթեթներ են գործում Դիլիջանի հյուրատներում՝ Ամանորը դիմավորելու համար։

Kompozitor հյուրանոցում դեկտեմբերի 31-ից մինչև 2026-ի հունվարի 3-ը ստանդարտ համարը 2 անձի համար կարժենա 290 000 դրամ, 3 անձի համար՝ 350 000 դրամ, մինչև 3 տարեկան երեխայի համար անվճար է, 3-12 տարեկան երեխայի համար՝ 70 000 դրամ, 12 տարեկանից բարձրի՝ 80 000 դրամ։

Փաթեթի մեջ ներառված են՝ ամանորյա գալա ընթրիք և շոու ծրագրեր, երեքանգամյա սնունդ, մանկական ծրագրեր, Ձմեռ պապ և Ձյունանուշ, խարույկ։ Հավելյալ օրեր ամրագրելու դեպքում կլինեն զեղչեր։

Toon_dilijan հյուրանոցում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ն ամանորյա փաթեթների արժեքները հետևյալն են․ թվին սենյակ՝ 220 000 դրամ, դաբլ սենյակ՝ 240 000 դրամ, դելյուքս դաբլ սենյակ՝ 280 000 դրամ, ընտանեկան սենյակ՝ 320․ 000 դրամ։

Արժեքները ներառում են գալա ընթրիք՝ DJ-ի և հանդիսավարի մասնակցությամբ, ինչպես նաև 2-անգամյա սնունդ՝ նախաճաշ և ընթրիք։

Jean.chardin.dilijan հյուրանոցում դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը ամանորյա փաթեթի արժեքը 2 անձի դեպքում 340 000 դրամ է՝ գալա ընթրիքով, 280 000 դրամ՝ առանց գալա ընթրիքի։ Արժեքը ներառում է նաև նախաճաշ, խաշի հյուրասիրություն, մանկական շոու ծրագիր։

Դիլիջանի՝ Bigvillawithpool անունը կրող ամենամեծ առանձնատունն արդեն զբաղված է։ Մնացել են միայն ՎԻՊ վիլլաները՝ շոգեբաղնիքներով, որոնց գինը սկսվում է 800 հազարից սկսած։

Aurora Luxe Dilijan հյուրանոցում դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը երկու անձի համար նախատեսված մեկ հարկանի քոթեջը կկազմի 690.000 դրամ, սակայն ամրագրելու դեպքում 10 տոկոս կզեղչվի։

Արժեքի մեջ ներառված են հյուրասիրություն, կիթառի երեկո խարույկի մոտ, շնորհավորանք Ձմեռ պապի կողմից և խաշ։

Dilijan Park Resort & Villas հյուրատանն այս պահի դրությամբ առկա է միայն 2 ննջարանով քոթեջ, փաթեթի արժեքը 800 000 դրամ է։

Այս տարբերակի ամանորյա փաթեթը գործում է դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 4-ը։ Այն իր մեջ ներառում է երեքանգամյա սնունդ, ամանորյա գալա ընթրիք՝ անհատական տոնական սեղանով։

Taniqinn Dilijan Cottages-ի քոթեջներում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 4-ը 2 անձի համար ամանորյա փաթեթի արժեքներն են՝ պատշգամբով սենյակ՝ 295 000 դրամ, ստանդարտ-քինգ սենյակ՝ 280 000 դրամ։ Հավելյալ անձի համար՝ 60 000 դրամ, 5-10 տարեկան երեխայի համար՝ 40 000 դրամ, մինչև 5 տարեկան 1 երեխային՝ անվճար։

Չորս անձի համար նախատեսված քոթեջի արժեքը 780 000 դրամ է։ Մինչև 5 տարեկան 1 երեխայի համար՝անվճար, 5-10 տարեկան երեխային՝ 40 000 դրամ, հավելյալ անձի դեպքում՝ 80 000 դրամ։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Դիլիջանում Ամանորն անցկացնելն ավելի մատչելի է, քան Ծաղկաձոր քաղաքում։

Oragir.News-ը կշարունակի ուսումնասիրել և բացահայտել Հայաստանի մյուս գողտրիկ վայրերի ամանորյա գնային պատկերը։

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
23:13 Իրանն արգելել է եվրոպական երկրներին մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին