ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Վաշինգտոնը Իրանին «մեկ շաբաթ ընդմիջում» է տվել՝ Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը մասնակցելու համար։
«Նրանք հուսահատորեն ցանկանում են համաձայնության գալ, նրանք շատ են ուզում համաձայնագիր կնքել։ Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար, քանի որ մենք լավն ենք»,- վստահեցրել է Թրամփը Հարավային Դակոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։