Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 13:03 01-12-2025

ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 5067 է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս տարի «Հաղթահարելով խոչընդոտները, վերափոխելով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցները» խորագիրն ունի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:

Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, համերաշխություն ցուցաբերել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, բուժման ու խնամքի մասին։

Վերջին տվյալներով` ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 5067 է (հաշվարկային թիվը` 7300):

2025 թվականին տարաբնույթ աշխատանքներ են իրականացվել հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղորայքի տրամադրման և ՄԻԱՎ բուժման ապակենտրոնացման նպատակով, որպեսզի ապահովվի ամբողջ հանրապետության տարածքում ՄԻԱՎ-ով ապրող անձանց առավել մատչելի, անխափան ու բարձրորակ բուժօգնությունը։

Ծառայությունների բաշխման անհավասարությունները նվազեցնելու, վաղ հայտնաբերման և բուժման ծածկույթը բարձրացնելու, ինչպես նաև վիրուսի փոխանցման վերահսկելի մակարդակը հանրային առողջության համակարգում պահպանելու համար արվում են հետևյալ քայլերը.

• Տարածքային բուժական կենտրոնների ներուժի ուժեղացում, մասնագետների վերապատրաստում և կլինիկական ուղեցույցների ներդրում։
• ՀՌՎ դեղորայքի լոգիստիկ շղթայի օպտիմալացում՝ ներառյալ պահեստավորման, բաշխման և հաշվառման արդիականացված համակարգերի ներդրում։
• Մարզային և համայնքային մակարդակներում ապակենտրոնացված ծառայությունների հասանելիության ընդլայնում, որպեսզի բուժում սկսելու և շարունակական մոնիթորինգ ապահովելու համար պացիենտներն այլևս չկենտրոնանան բացառապես մայրաքաղաքում։
• Հիվանդակենտրոն մոտեցումների զարգացում՝ ներառյալ խորհրդատվական, հոգեբանական, սոցիալական և համակցված ծառայությունների ինտեգրում։
• Թվայնացման գործընթացներ, որոնք նպաստել են հիվանդների բուժման ավելի ճշգրիտ վերահսկմանը, դեղորայքային պաշարների կառավարմանը և տվյալների որակի բարելավմանը։

Հայաստանում բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերով` պացիենտի համար բացառապես անվճար:

Մշտապես կազմակերպվում են հանրային միջոցառումներ, որոնց ընթացքում շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում անցկացվում են անանուն, անվճար հետազոտություններ։

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա