copy image url
Ներքին 5 տարի առաջ - 23:54 14-07-2021

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծառայությունները մշտապես ուշադրության կենտրոնում են․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Ավանի մասնաճյուղ: Կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանի և բուժանձնակազմի ուղեկցությամբ նախարարը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել ՄԻԱՎ-ի ախտորոշման հաստատման, իմունաբանական, ՊՇՌ մեթոդով հետազոտությունների, կենսաքիմիական և կլինիկական լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանն ու կարողություններին:

Կենտրոնի անձնակազմը ներկայացրել է լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումների հնարավորությունները, դրանց կիրառությունը: Անահիտ Ավանեսյանը մասնագետներից հետաքրքրվել է ՄԻԱՎ-ի դեղակայունության մուտացիաների հայտնաբերման և գենոտիպի որոշման հետազոտությունների ոլորտում կենտրոնի տեխնիկական հնարավորություններով: Այնուհետև ուսումնական ռեսուրսային կենտրոնում առանձին շնորհանդեսներով աշխատակիցների կողմից նախարարին մանրամասն ներկայացվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակը, ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները, միջազգային կառույցների ֆինանսական աջակցությամբ և համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը և կատարողականը, սպասվող ծրագրերը, քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:

Բուժաշխատողների հետ զրույցում նախարարը նշել է, որ կենտրոնի կողմից մատուցվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծառայությունները մշտապես ուշադրության կենտրոնում են, այցերը պարբերական բնույթ կկրեն:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել