copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 18:13 30-11-2025

Մայամիում սկսվել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Մայամիում մեկնարկել է Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ումերովը։

Նա հայտարարել է, որ քննարկվելու են արժանապատիվ խաղաղության հասնելու քայլերը։

Ավելի ուշ Ումերովը ջնջել է գրառումը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները, հանդիպմանը մասնակցելու են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։