copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 12:15 30-11-2025

Վայքում «ՎԱԶ 21124»-ը բախվել է Վայքի նախկին քաղաքապետի «Chery»-ին. կա վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 54-ամյա Ասատուր Խաչատրյանը իր վարած «ՎԱԶ 21124» մակնիշի ավտոմեքենայով Վայք քաղաքում Շահումյան փողոցի թիվ 20 շենքի դիմաց բախվել է Վայքի բնակիչ 62-ամյա Արագած Սաղաթելյանին պատկանող, ճամփեզրին կայանված «Chery» մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով «ՎԱԶ 21124»-ի ուղևոր, Վայք քաղաքի բնակիչ 27-ամյա Ռոման Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդներից Ա. Սաղաթելյանը Վայքի նախկին քաղաքապետն է եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: