Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 09:35 30-11-2025

ՀՀ-ում գրեթե բոլորը բոլորին ծեծում են` շատով մեկին ու դաժանաբար. ցավոք, դա հասարակական հարաբերությունների նորմա է

Քաղաքագետ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մենք սպիտակ մարդու պես շոկի ենք ենթարկվել, բայց ես տխուր նորություն ունեմ. Հայաստանում գրեթե բոլորը բոլորին ծեծում են հենց այդպես` շատով մեկին ու դաժանաբար։ Ու դա, ցավոք, հասարակական հարաբերությունների նորմ է էս օնլայն տարածությունից դուրս։

Բացեք խուլիգանության, ծանր մարմնական վնասվածք հասցնելու, բանակում ինքնասպանություն հասցնելու հոդվածներով քրեական գործերը ու կտեսնեք թե ինչպես է գրեթե միշտ գրած «Ս.Ա-ն մի խումբ ինքնությունը չպարզված անձանց հետ միասին», «Ա.Բ.-ն, Խ.Հ.-ն, Պ.Կ-ն կենցաղային հարցերի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով»...

Ու սա արժեքների խնդիր է։ Ասպետությունը մեր հասարակական հարաբերություններում չկա` ոչ որպես տեսական կատեգորիա, ոչ էլ առավել ևս կենդանի օրինակների ձևով։

Էդ երեխեքը ի՞նչ են տեսել.
Տեսել են շատով թուղթ ստորագրող հետո թակ-թակ սողացող պարտված գեներալներ։
Տեսել են մեծ-մեծ խոսացող հետո ուրացող ու դավաճանող հոգևորականներ։
Տեսել են հեռուստատեսությամբ հայհոյող հետո կզած բուկետ բռնող համայնքի ղեկավարներ։
Տեսել են իրենց թիմակցի անձնական կյանքի տեղեկություններով նրան շատով հոշոտող պատգամավորներ։
Տեսել են ձեռքերը բռնած քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ ու շատով մեկին ծեծող թաղապետ։
Տեսել են իր պարտությունը քաղաքացիական պատերազմով կոծկելու պատրաստ Նիկոլ։
Հերն անիծածը էս երկրում դաժե իրավապահներն են ձերբակալելիս շատով մեկին տշում։

Չի կարելի ապրել որպես թալիբան բայց կրթել գերմանական սերունդ` չի լինում այդպես։ Արժեքներ են պետք, որոնք բացակայում են մեր կյանքից։ Բռնությունը ու պատիժները վերացնել հնարավոր չի լինի, դա ուղեկցում է մարդկությանը իր ծագման պահից ի վեր, ստանում մշակութային ու էսթետիկ նոր իմաստներ։ Բայց մասկուլինության ու ասպետության ըմբռնումը ձևափոխել հնարավոր է։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի