copy image url
Մամուլ 9 ամիս առաջ - 08:23 29-11-2025

Պարզապես որոշել են քրեական վարույթ չնախաձեռնել ու... վերջ․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 31-ին «ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորումը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացել Գլխավոր դատախազություն՝ Հոհաննավանքում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ծես կազմակերպելու, ինչպես նաև իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ Հովհաննավանքը բռնազավթելու, տեղում ծառայության նշանակված քահանաների հոգևոր ծառայությունը խաթարելու և, ընդհանրապես, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։

Ըստ միավորման ներկայացուցիչների, տեղի ունեցածն առերևույթ համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 209 և 441 հոդվածներում նկարագրված հանցավոր արարքներին։

«Փաստ» թերթը դիմել է գլխավոր դատախազություն՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչ ընթացք է ստացել հաղորդումը: Ստացված պատասխանում նշվում է, որ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացվել, որը հաստատվել է դատախազի կողմից»: Ի դեպ, նշենք, որ հուլիսի 8-ին ևս «ՀայաՔվեն» հաղորդում էր ներկայացրել: Այն ժամանակ էլ դատախազությունից ստացել էինք գրեթե նույնական պատասխան՝ այն տարբերությամբ, որ նախորդ դեպքում գոնե նշել էին, թե ինչ հիմքով են որոշել քրեական վարույթ չնախաձեռնել (173-րդ հողվածի 2-րդ մաս), այս անգամ նույնիսկ դա հարկ չէին համարել նշել: Դե, ինչ կարևոր է հիմքը, կարևորը, որ այդպես են որոշել:

Դե, հասկանալի է, խոսքը ընդդիմադիրների մասին չէ, որոնց ամեն մի խոսքը դառնում է քրեական վարույթ նախաձեռնելու, նույնիսկ կալանավորելու հիմք: Ավելին, իրավապահները կարող են ֆեյսբուքյան գրառման համար 73-ամյա գյումրեցի տատիկի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնել, իսկ, ահա, Նիկոլ Փաշինյանի պարագայում պարզապես այդպես են որոշել ու վերջ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը