copy image url
Մամուլ 9 ամիս առաջ - 08:07 29-11-2025

ԱԺ-ում կքննարկվի Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստի օրակարգում է ներառվել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիմումը՝ ուղղված Ալեն Սիմոնյանին։

Բանն այն է, որ 12 կետից բաղկացած օրակարգի հենց 12-րդ կետը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու մասին է։

Օհանյանը դիմումի մեջ նշել է՝ պատճառն այն է, որ Հակոբյանը խախտել է հանրային ծառայողների քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները։

Հարկ է նշել, որ 2022 թվականին Հակոբ Հակոբյանի թեկնածությունն առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց Սեյրան Օհանյանից պարզել, թե այդ ինչ է արել Հակոբ Հակոբյանը, որ վերջինիս հարցը հասել է Ազգային ժողով։

«Հակոբ Հակոբյանի վերաբերյալ մեկ անգամ հաղորդում էր տվել Լիլիթ Գալստյանը՝ «պաշտոնի անհամապատասխանության» վերաբերյալ, եւ մի անգամ էլ մենք ենք դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որ քննության առնեն՝ գործունեության մեջ քաղաքական չեզոքություն չպահպանելու համար, քանի որ այդ հանձնաժողովի անդամները պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն, իսկ Հակոբյանը տարբեր տիպի հայտարարություններ էր արել ընդդիմության, ԶԼՄ-ների եւ «Դաշնակցության» վերաբերյալ։

Հիմա մենք դիմել ենք ԿԿՀ։ Լիլիթ Գալստյանի դիմելու ժամանակ իրենք գրել էին, որ կոռուպցիոն խնդիրներ չկան, իսկ պաշտոնի անհամապատասխանության հարցը կքննարկեն։ Իսկ խմբակցությանը Հանձնաժողովը պատասխանել էր, որ իր գործողությունների մեջ իրոք քաղաքական չեզոքության խախտման խնդիրներ կան։

Մենք դիմել ենք ԱԺ, որպեսզի իր հարցը լիագումար նիստում քննարկվի»,- ասաց Օհանյանը։

Սեյրան Օհանյանը նշեց նաեւ, որ պատրաստվում են հենց նիստի ընթացքում նշել բոլոր այն դեպքերը, երբ Հակոբյանը խախտել է քաղաքական չեզոքությունը։

Հավելենք, որ 1979 թվականից 1991 թվականները Հակոբ Հակոբյանն աշխատել է «Գարուն» ամսագրում, 1991-1996 թվականներին եղել է ՀՀ մշակույթի նախարար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը