copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 11:16 28-11-2025

Մայր Աթոռում ժողով է․ քննարկվելու է ուրացող եպիսկոպոսներին կարգալույծ անելու հարցը․ Նաիրի Հոխիկյան

«Մայր Աթոռից ահազանգ ստացանք, որ վտանգներ են սպառնում եկեղեցուն, և որպես հավատացյալներ, ՀԱՍԵ հավատարիմ հետևորդներ, երեկոյան եկանք այստեղ, հանդիպեցինք միաբանների հետ, ստացանք Վեհափառի օրհնությունը։ Նրանք ասացին, որ եկեղեցին ունի իր զավակների կարիքը, որովհետև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է ներսից քանդել եկեղեցին, գտնել այնպիսի մարդկանց, ովքեր ունեն խոցելի տեղեր, բայց պետք է նշեմ, որ 56 եպիսկոպոսներից ընդամենը 8-9 են գնացել են նրա հետ հանդիպման։ Հիմա Մայր Աթոռում միաբանների ժողով է, որտեղ քննարկվելու է այս ուրացող եպիսկոպոսներին կարգալույծ անելու հարցը»,- այսօր Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը։

«Հնարավոր է, որ այսօր այս ուրացյալ եպիսկոպոսներն ընդհանուր հայտարարություն անեն՝ ընդեմ Մայր Աթոռի, Վեհափառի, փորձեն, այսպես ասած, ներքին հեղափոխության անել, նաև վտանգ կա, որոշ տեղեկատվություն կա, որ փորձ է արվելու Վեհափառին ձերբակալել, կալանավորել, մեկուսացնել»,- հավելեց Հոխիկյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը