copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 15:59 27-11-2025

Երբ այդ դիմումը ստորագրողները դա կհաստատեն, այդ ժամանակ ես իմ ասելիքները կասեմ. Արշակ Սրբազան

Երբ որ այդ տեղեկությունը կհաստատեն այդ դիմումը ստորագրող անձինք, որոնց անունները շրջանառվում է, երբ դա կհաստատվի, այդ ժամանակ ես իմ ասելիքները կասեմ։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արշակ Սրբազանը՝ անդրադառնալով համացանցում հայտնված եպիսկոպոսների դիմումին, որոնք պահանջում են կաթողիկոսից հեռացնել Արշակ Սրբազանին Մայր Աթոռից, սառեցնել նրա լիազորությունները։

«Ես հիմքեր չունեմ ամբողջական հաստատելու, որ այն անձինք, որոնց անունները նշված են, կրում են այդ պատասխանատվությունը։ Երբ որ իրենց կողմից շոշափելի կհաստատվի, այդ ժամանակ այդ թեմայի շուրջ ավելի առարկայորեն կխոսենք»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ իրեն վերաբերող հարցը քննարկել է հատուկ ձեւավորված 7–հոգանոց հանձնախումբը, ինչ է այն քննարկել, նա ասաց. «Այդ հարաբերությունները ներքին ընթացակարգով կարգավորվող հարաբերություններ են։ Ես պատշաճ չեմ համարում այդ գործընթացի մասին բարձրաձայնել, որքան էլ դա հանրային դաշտ է նետվել տարօրինակ կերպով։ Իկս մնացածի վերաբերյալ իմ փաստաբանը գրառում է արել, այդ գրառման մեջ որոշակի ուրվագծումներ կան, կարող եք ծանոթանալ։ Ես չէի ուզի հավելյալ մեկնաբանություններ անել»։

Ինչ վերաբերում է նրան, որ ՔԿ–ի կողմից է այդ հանձնախմբին տրամադրվել փորձաքննության արդյունքները, ըստ որի հաստատվել է Արշակ Սրբազանին վերաբերող տեսանյութերի իսկությունը, նա նշեց. «Նորից պետք է հղում անեմ իմ փաստաբանին, ով շատ սպառիչ պատասխան է տվել։ Ինձ հայտնի չէ փորձաքննություն, ինձ հայտնի չէ փորձաքննության եզրակացություն։ Ինփ մոտ բնական հարց է առաջանում, եթե ես ուղղակիորեն ներգրավված եմ այս պրոցեսի մեջ և ինձ հայտնի չէ որեւէ փորձաքննության եզրակացություն, ինչպե՞ս կարող է երրորդ, չորրորդ անձանց ձեռքին հայտնվել այդպիսի փորձաքննության եզրակացություն»։

Հարցին՝ ինչպե՞ս կվերաբերվի, եթե կաթողիկոսը որոշում կայացնի սառեցնել իր լիազորությունները, Արշակ Սրբազանը պատասխանեց. «Ես «եթե»–ներով չեմ առաջնորդվում, ցանկացած որոշում պետք է ունենա իրավական կամ գեթ տրամաբանական հիմնավորում։ Ես այդպիսի հիմնավորումներ չեմ տեսնում։

Այս ամբողջը եկեղեցու դեմ, եկեղեցականների դեմ իրականացվող արշավի ցայտուն դրսեւորում է։ Մնացյալը տեխնիկայի և տեխնոլոգիաների հարց է։ Ես անկեղծորեն, չեմ ցանկանում իմ դերակատարությունը գերագնահատել, կարծում եմ՝ իր դերակատարությունը գերագնահատում են։ Ես ընդամենը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շարքային եկիսկոպոսնմերից մեկն եմ, որն ունի իր կեցվածքը, իր դիրքորոշումները, որը հավանաբար, շատերին դուր չի գալիս։ Սա շատ բնական եմ համարում, որովհետեւ ինձ էլ շատերի դիրքորոշումը դուր չի գալիս։ Բայց ի տարբերություն ինձ, մարդիկ, որոնք ունեն լծակներ, ռեսուրսներ, հետեւողականորեն որոշել են իրենց դուրս չեկած դիրքորոշումներով հանդես եկող անձին ոչնչացնել։ Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կստացվի։ Ես միայն կարող եմ ասել, որ իմ դիրքորոշումը եղել է և շարունակելու է մնալ նույնը»,–ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել

Ձեզ գուցե հետաքրքրի