Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 22:10 26-11-2025

Կոմկուսը նոր ավագանի ունի. Արտյոմ Մկրտչյանի մանդատը ստացել է Սիրանույշ Մելիքյանը

Oragir.News-ը երեկ հայտնել էր, որ Գյումրիի ավագանու Կոմկուսի անդամ Արտյոմ Մկրտչյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Արտյոմ Մկրտչյանը մեկ շաբաթ առաջ էր ստացել մանդատը։ Կոմկուսի կալանավորված անդամ Տիգրան Ավագյանի մանդատն էր հանձնվել Արտյոմ Մկրտչյանին։

Կոմկուսի քարտուղար Լուսինե Անանյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց, որ Արտյոմ Մկրտչյանի մանդատը փոխանցվել է կոմկուսի ցուցակի հաջորդ համարին` Սիրանույշ Մելիքյանին։

Սիրամույշ Մելիքյանը երաժիշտ է, աշխատում է Գյումրիի երաժշտական դպրոցներից մեկում։

Հիշեցնենք, որ մանդատից հրաժարված Արտյոմ Մկրտչյանը Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետն է։ Նրա մանդատից հրաժարվելը կապված է ՏԻՄ օրենքի պահանջի հետ։

Ըստ ՏԻՄ օրենքի հոդված 18-ը, որը վերնագրված ՝ Համայնքի ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը, սահմանում է՝ Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ`

1) աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավար.

2) լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ.

3) աշխատել իրավապահ, պետական անվտանգության եւ դատական մարմիններում:

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
13:24 Մհեր Բաղդասարյանը կտրուկ հակադարձել է Սովետը ռոմանտիզացնողներին